Рубрика: Գինեգործության ճամբար

Գինեգործության ճամբար

Գինեգործության ճամբարը իմ դուրը շատ եկավ մենք գնացինք սահադաշտ սովորեցինք քշել, ունեցանք հյուր տվեց մեզ լիքը խորհուրդ ես շատ բաներ սովորեցի այս ճամբարում:

Рубрика: Գինեգործության ճամբար

Արտակ Գաբրիելյան

Այսօր մեր ջոկատին հյուր էր եկել Երևանի գինու ակադեմիայի դասախոս Արտակ Գաբրիելյանը։ Նա առաջին անգամ չէր մեր դպրոցում, պատմեց որ եղել է մեր այգիներում, տեսել է ինչպես ենք աշխատում գինու դպրոցում։

Նա մեզ պատմեց գինու ոլորտի զարգացման մասին, որ աշխարհի գինիների հետ մրցելու համար մենք պետք է շատ աշխատենք, համագործակցենք իրար հետ և զարգանանք։

Արտակ Գաբրիելյանի հետ հանդիպումը ինձ շատ ոգևորեց։

Рубрика: Գինեգործության ճամբար

Պորտվեյն

Պորտվեյնը կամ պարզապես պորտոն թնդեցված գինի է, որը սովորաբար արտադրվում է Պորտուգալիայում: Երբ Հարյուրամյա պատերազմի հետեւանքով ֆրանսիացիները դադարեցրին գինու արտահանումը դեպի Անգլիա, խմիչքի սիրահար անգլիացիները որոշեցին գինի ներկրել Պորտուգալիայից:

Պորտուգալիայում խաղողն ավելի քաղցր է և խմորման գործընթացից հետո գինին մնացորդային շաքար էր ունենում: Խմիչքն Ատլանտյան օվկիանոսով երկար ճանապարհ էր անցնում և Անգլիա հասնելիս նմանվում էր խաղուն գինու, քանի որ խմորասնկերը դեռևս ակտիվ լինելով վերափոխվում էին գազերի:

Մի անգլիացի տղայի մոտ գաղափար է հղանում, որ կարելի է կայունացնել փոխադրվող գինին դրան բրենդի ավելացնելու միջոցով: Այն կանգնեցնում է խմորասնկերի զարգացումը, պահպանում շաքարն ու բարձրացնում ալկոհոլի կոնցենտրացիան: Ահա այսպես էլ ծնվում է պորտվեյնը: